«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բաղդադում երեկ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 36 մարդ է զոհվել, ևս 52 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, երկուշաբթի օրը ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է Իրաքի մայրաքաղաքի՝ առավելապես շիա մահմեդականներով բնակեցված Սադր Սիթի թաղամասի մարդաշատ վայրում կայանված բեռնատարը։
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում