Երեկ՝ հունվարի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Բագրատունյաց 1 հասցեի դիմաց՝ Երևանյան լճի կամրջի վրա, բախվել են Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 28-ամյա Աշոտ Ավետիսյանի վարած BMW մակնիշի 01 TT 201 համարանիշի, Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 48-ամյա Արթուր Զոհրաբյանի վարած Renault մակնիշի 170 ԼՍ 67 համարանիշի և Արարատ քաղաքի բնակիչ, 44-ամյա Ford մակնիշի 34 MC 852 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ, 31-ամյա Գարեգին Ավետիսյանը, 30-ամյա Ամալյա Այվազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, իսկ Renault-ի ուղևորներ, 32-ամյա Ռուզան Այվազյանը, 34-ամյա Արշակ Հովհաննիսյանը և 8-ամյա Սուսան Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com –ի կայքում