Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Հարություն Մելոյանը իր վարած Toyota Camry մակնիշի 34 AN 290 hամարանիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցի 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 7 շենքի բնակիչ, 28-ամյա Մուշ Գասպարյանին և նույն փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ռազմիկ Առաքելյանին:
Ինչպես դեպքի վրայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով Մ. Գասպարյանը մոտ 80 մետր շպրտվել և հարվածել է կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Բանավան փողոցի բնակիչ, 24-ամյա Կարեն Մանուկյանին պատկանող ВАЗ 21099 մակնիշի 35 AC 042 համարանիշի ավտոմեքենային:
Վրաերթի հետևանքով Մ. Գասպարյանը տեղում մահացել է, իսկ Ռ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com կայքում