Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցքի վրա գտնվող «Դրուժբա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում հայտնաբերվել էր ՌԴ զորամասերից մեկում շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, մայոր, 45-ամյա Վիկտոր Եմելյանովի դին:
Այս կապակցությամբ Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում գրված է. «2017 թվականի հունվարի 1-ին Երևան քաղաքում, հանրակացարանում՝ իր բնակության վայրում հայտնաբերվել է ՌԴ ռազմաօդային բազայի սպայի անկենդան մարմինը:
Մարմնի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տվյալների, զինծառայողի մահվան պատճառը կարող է լինել սուր սրտային անբավարարությունը: Հայաստանում ՌԴ ռազմաբազայի հրամանատարությունը իրավապահ մարմինների հետ պարզում է միջադեպի բոլոր հանգամանքները:
Զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից