«Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ Միացյալ Նահանգներում անցանկալի անձ հայտարարված 35 ռուսաստանյան դիվանագետներն այսօր «Ռոսիա» թռիչքային ջոկատի հատուկ օդանավով ժամանել են Մոսկվա:
Անցած հինգշաբթի օրը ԱՄՆ վարչակազմը հաքերային հարձակումներ կազմակերպելու համար պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի մի շարք քաղաքացիների, ձեռնարկությունների ու գերատեսչությունների նկատմամբ: Պատժամիջոցները տարածվում են նաև Անվտանգության դաշնային ծառայության և Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության վրա:
Միաժամանակ անցանկալի անձ են հայտարարվել Վաշինգթոնում և Սան Ֆրանցիսկոյում աշխատող 35 ռուսաստանցի դիվանագետներ:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում