ՄՅՈՒ-ի կիսապաշտպանը Մանչեսթեր տեղափոխվելուց հետո սկզբնական շրջանում «Օլդ Տրաֆորդի» խաղադաշտ մտնելու համար էքսկուրսիայի տոմս է գնել:
Էքսկուրսավար Ֆրենսիս Բեյքերը պատմել է, թե Միկին 25 ֆունտ սերլինգով տոմս է գնել եւ միացել էքսկուրսիայի մասնակից խմբին, սակայն ինքը միանգամից չի ճանաչել նրան: «Այդ տղան սկզբում ուշադիր դիտում էր ստադիոնը եւ լսում ինձ, իսկ մի որոշ ժամանակ անց սկսեց տարօրինակ հարցեր տալ: Օրինակ, «Իսկ կարո՞ղ է ազգային հավաքականի կազմում տասնյակ խաղեր անցկացրած եւ «Բորուսիայում» փորձ ձեռք բերած մարդը էքսկուրսիայի ընթացքում մոտենալ խաղադաշտին»: Ես գլխի ընկա, որ նա Մխիթարյանն է եւ պատասխանեցի, որ էքսկուրսիայի ժամանակ ոչ ոք խաղադաշտ մտնելու իրավունք չունի: Բայց այդ մարդուն այդպիսի շանս հնարավոր է ընձեռվի Լիգայի գավաթի հանդիպման ժամանակ», – Բեյքերի խոսքերը մեջբերել է fourfourtwo.com-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ eurosport-ի