MediaLab- Newsroom Laboratory ղեկավար, «Ցեց» երգիծաթերթի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«Վերջապես լույս է տեսել «Մեդիալաբի» MediaLab- Newsroom Laboratory «Ցեց» երգիծաթերթը, եռալեզու, գունավոր, տաս էջ՝ լի ծաղրանկարներով։ Ունի նաեւ ներդիր՝ սեւ ու սպիտակ՝ ներկիր եւ լրացրու ինքդ, ինչն ահագին հետաքրքիր է 🙂
Թերթը պիտի բաժանվեր, բայց չստացվեց։ Նամակով դիմել էինք քաղաքապետարան, որ կարողանանք քաղաքային տրանսպորտում տեղադրել հատուկ գրպանիկներ եւ բաժանել քաղաքացիներին, սակայն, ինչպես եւ ենթադրվում էր, քաղաքապետարանը շատ զավեշտալի մի պատասխանով մերժել է մեզ՝ նշելով, որ մեր թերթը վեճի եւ երեւի ծեծուջարդի ու դժգոհությունների պատճառ կարող է դառնալ։
Կարդացեք նաև
Առաջին համարը բաժանում ենք անվճար, եկող համարները՝ ամիսը մեկ պարբերականությամբ կարող եք ձեռք բերել «Հայփոստի» կրպակներում` շատ մատչելի գնով։ «Հայփոստում» ասել են, որ թե բաժանորդագրության, եւ թե բաժանմունքներում թերթի վաճառքը կազմակերպելու հետ խնդիր չունեն»: