Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, Ամանորի գիշերը 39 մարդ զոհվել է, մոտ 40-նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է BBC-ն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Պատահարը տեղի է ունեցել Reina գիշերային ակումբում: Անհայտ անձը, Սանտա Կլաուսի հագուստով մտել է գիշերային ակումբ, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի պահին ակումբում մի քանի հարյուր մարդ է եղել: Ակումբի հաճախորդներից ոմանք, խուճապի պահին` փորձելով փրկվել, նետվել են Բոսֆորը:
Ստամբուլի քաղաքապետ Վասիբ Շաhին, ավելի վաղ, լրատվամիջոցներին հատնել էր, որ զոհվածներից մեկը ոստիկան է: Նա նաեւ ահաբեկչություն է որակել կատարվածը: Տարբեր լրատվամիջոցներ հաղորդում են, որ գիշերային ակումբի վրա հարձակվողները երկուսն են եղել:
Զոհերից 16-ը Թուրքիա ժամանած զբոսաշրջիկներ են: Սուլեյման Սոյլուն հավաստիացրել է, որ Թուրքիայի ոստիկանությունն ամեն ինչ անում է` հարձակվողի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու համար:
Կարդացեք նաև
Միջադեպի առիթով ցավակցական հեռագրեր են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտեմբերգը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ