Դեկտեմբերի 31-ին և լույս հունվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 83 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն