Ռուսաստանի Բեսլան քաղաքում ավտովթարից զոհվել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 19-ամյա բնակիչ Անդրանիկ Մարտունի Ղավալյանը: Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին կամ 30-ին:
Երիտասարդը Ռուսաստանում աշխատում էր, հայրենի գյուղ էր վերադառնում ամանորը նշելու համար: Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանից տեղեկացանք, որ Ա. Ղավալյանի դին շուտով հայրենի գյուղ կտեղափոխվի, թաղումը կկատարվի հունվարի 2-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ