ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Վայքի
տարածաշրջանի ավտոճանապարհներին, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում
մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Մարալիկի և Թալին ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60
մետր: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս մառախուղ է, տեսանելիությունը ՝
100-120 մ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն