Լրահոս
Օրվա լրահոսը

«Շավարշը երկու թուրքի խփել, նոր է սպանվել». Աշոցքի բնակիչները՝ Տավուշում թշնամու հարձակման մասին

Դեկտեմբեր 31,2016 18:29

Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ հայկական կողմը ունեցել էր երեք զոհ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

gyumri-11

Այսօր Աշոցքում հերոսներից մեկին՝ Շավարշ Մելիքյանին հուղարկավորելիս, գյուղի տարեց մի տղամարդ՝ 68-ամյա Սուրիկ Դանիելյանը պատմեց այն, ինչ լսել է գյուղում 26-ամյա Շավարշի մահվան հանգամանքների մասին: «Դե աչքովդ չես տեսել, բայց պատմելով էսպես է. երկու զինվոր դիրքերից ներքև են իջել՝ լվացվելու ձորակի մեջ, էդ պահին թուրքերը հարձակվել են էդ երեխեքի վրա, Շավարշն այդ պահին վերցրել է ավտոմատն ու հասել օգնության: Գյուղում ասում են, որ մեր Շավարշը խփել է երկու թուրքի, նրանք սպանվել են, իսկ իր հետևից սնայպերն է խփել»,-արցունքներն աչքերին, բայց միաժամանակ հպարտությամբ պատմում էր տարեց տղամարդը:

gyumri_10

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031