ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության շնորհավորանքը Նոր տարվա կապակցությամբ
Հարգելի՛ հայրենակիցներ
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը շնորհավորում է ձեզ Նոր տարվա կապակցությամբ։
2017–ը լինելու է վճռորոշ տարի, քանի որ սպասվում են համապետական՝
խորհրդարանական ընտրություններ, որոնք իրենց նշանակությամբ էապես
տարբերվելու են նախորդներից։
Կարդացեք նաև
ՀՀ ամեն մի քաղաքացի պետք է որոշի, թե ինչպիսի պետության մեջ է ուզում
ապրել, ինչպիսի սոցիալ–տնտեսական հարաբերություններ է պատկերացնում,
ինչպիսի անվտանգության համակարգ է ուզում ունենալ և ինչպիսի ապագա է
ցանկանում կերտել։
Ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխությունների պահանջն ակնհայտ է։
Յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչքանով հնարավոր կլինի բավարարել այդ
պահանջը։
Մեր զինվորն ու հրամանատարը, ուսուցիչն ու բանվորը, ձեռներեցն ու
գիտնականը, ոստիկանն ու ուսանողը, հանրության մյուս շերտերն արժանի են
զարգացող և անվտանգ երկիր ունենալուն։
Մենք համոզված ենք, որ բոլորիս հավաքական ջանքերը, ինչպես նաև մեր
կազմակերպվածությունն ու վճռականությունը կբերեն դրական արդյունքների։
Միասին մենք ուժեղ ենք և միասին մենք կհաղթենք։
Թող գալիք տարում դրվեն բոլորիս երազանքների իրականացման հիմքերը։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցություն