Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ. պատրաստ եմ հանգամանորեն քննել ռազմական հանցագործության մասին ցանկացած հայտարարություն

Դեկտեմբեր 31,2016 16:24

Դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հայտարարության մեջ նաեւ հիշատակվում էր Արցախի նկատմամբ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հանգամանքը: Այսպես՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր. «Ապրիլյան իրադարձությունների ընթացքում զոհված զինծառայողների մարմիններին հայտնաբերվել են խոշտանգումների հետքեր, որոնք իրականացվել են արդեն մահից հետո»:

Առաջին հերթին անհրաժեշտ է նշել, որ վերոնշյալ «կտտանքները, որոնք իրականացվել են արդեն մահից հետո» հակասում են նորմալ տրամաբանությանը եւ բացատրության կարիք ունեն, քանի որ համընդհանուր միջազգային իրավական սահմանմամբ՝ «խոշտանգումներ» կարող են իրականացվել միայն ողջերի նկատմամբ:

Անհրաժեշտ է նաեւ նշել, որ Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը վերջերս հանգամանալից զեկույց էր հրապարակել՝ ներկայացնելով Արցախի խաղաղ բնակիչների եւ ԼՂՀ ՊԲ զինծառայողների նկատմամբ ռազմական հանցագործությունների բազմաթիվ փաստեր: Փաստերի հավաքման առաքելությունը շարունակվում է:

Ելնելով վերոշարադրյալից եւ վճռականապես դատապարտելով ցանկացած ռազմական հանցագործության դրսեւորում՝ հայտարարում եմ, որ իմ իրավասությունների շրջանակում պատրաստ եմ հանգամանորեն քննել քաղաքացիական անձանց կամ ապրիլյան պատերազմի ցանկացած կողմերի զինծառայողների նկատմամբ ռազմական հանցագործության մասին ցանկացած հայտարարություն: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ ադրբեջանական կողմը ներկայացնի կամ հրապարակի «խոշտանգումների» կոնկրետ հանգամանքներ՝ կոնկրետ անձանց նկատմամբ կոնկրետ խոշտանգման դեպք, ինչպես նաեւ դրանք ԼՂՀ հսկողության տակ անցնելու հանգամանքը:

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031