«Երկարամյա բարեխիղճ ծառայության, իրավակարգի և օրինականության պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Հրաչի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»,- նշված է ՀՀ նախագահի դեկտեմբերի 28-ի հրամանագրում:
Իսկ մեկ այլ հրամանագրում ասված է. «Իրավակարգի և օրինականության պահպանման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանա-տար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Խաչիկի ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով»: