ՀՀ նախագահի հրամանագրերով՝ մեդալներով են պարգեւատրվել կառավարության ներկա եւ նախկին անդամները:
«Պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Արսենի ԼՈՔՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:
«Պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Հովհաննեսի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:
«Պետական կառավարման համակարգում անխոնջ և արգասաբեր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Աշոտի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:
Կարդացեք նաև
«Կրթության բնագավառում երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարա-րի տեղակալ Մանուկ Աշոտի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»: