ՀՀ նախագահը դեկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր. «Պետական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Գրիգորի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:
«Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Միքայելի ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- ասված է նույն օրը ստորագրված մեկ այլ հրամանագրում:
Պարգեւատրվել է նաեւ արդարադատության նախկին նախարարը. «Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի և օրենսդրական դաշտի բարեփոխումների գործում ունեցած ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Վարդանի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»:
Մեդալներ են ստացել նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները. «Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կորյուն Գառնիկի ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:
Կարդացեք նաև
«Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Սուրենի ԱՅՎԱԶՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:
«Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ենգիբարի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:
«Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Միշայի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:
Պարգեւատրվել են ՀՀԿ խմբակցության նաեւ այլ պատգամավորներ:
«Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Վաղինակի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:
«Խորհրդարանական ակտիվ գործունեության համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սուքիաս Հեգելի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»:
«Խորհրդարանական ակտիվ գործունեության համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Վաղինակի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»: