Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Դատը ադրբեջանական հարձակումը դատապարտելու կոչ է անում

Դեկտեմբեր 31,2016 13:50

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ ըրաւ Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբակի համանախագահներուն, որ անյապաղ դատապարտէ Դեկտեմբեր 29-ին, հայկական սահմանային դիրքի մը վրայ տեղի ունեցած ատրպէյճանական նորագոյն յարձակումը։

«Իլհամ Ալիեւի նախաձեռնած նորագոյն մահացու յարձակումը նոր օղակ մը կու գայ աւելցնելու վերջին քանի մը տարիներուն Նոր Տարուան եւ Ս. Ծնունդի օրերուն կրկնուող զինադադարի խախտումներու շարանին», յայտարարեց Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան, կոչ ընելով Մինսկի խմբակի համանախագահներուն, որ վերջ տան «արհեստական անկողմնակալութեան», յստակօրէն եւ խստօրէն դատապարտելով յարձակումները, որոնք 2016ը դարձուցած են Արցախի տագնապին ամենամահացուն՝ 1994էն ի վեր։

Համբարեան նաեւ կոչ ըրաւ հանրութեան, որ այս գծով արտաքին գործոց նախարարութեան վրայ ճնշում բանեցնելու համար դիմեն իրենց շրջանի քոնկրեսականներուն, այցելելով anca.org/StopAliyev կայքէջը կամ համացանցային #StopAliyev արշաւին միջոցաւ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031