ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 29-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կարենի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Իսկ դեկտեմբերի 28-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհվել է ոստիկանության գեներալ-գնդապետի կոչում:
«Երկարամյա անբասիր ծառայության, իրավակարգի և օրինականության պահպանման, Հայաստանում փրկարար ծառայության կայացման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար» Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Հենրիկի ԵՐԻՑՅԱՆԸ հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: