Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Սահակյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով մի շարք պատգամավորներ պարգևատրվել են: Պետական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պարգևատրվել է «ծառայությունների համար» 1-ին շքանշանով:
Ն.Գ.