Դասական շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որ Նյու-Յորքում աշխարհի թագի համար մրցամարտի տուրերից մեկում Սերգեյ Կարյակինից կրած պարտությունից հետո լքել էր մամուլի ասուլիսի սրահը, այս անգամ էլ Դոհայում պարգեւատրման արարողության կեսից հեռացավ դահլիճից:
Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Կարյակինն ու Կարլսենը պայքարն ավարտեցին 16,5 միավորով, սակայն լրացուցիչ գործակիցներով նորվեգացին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ qatarchess2016.com-ի