Aravot.am-ը ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանից հետաքրքրվեց` իր կարծիքով ԵԱՀԿ Մինսկի խումբը ինչո՞ւ չի արձագանքում դիվերսիային, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում փորձել էր իրականացնել ադրբեջանական կողմը:
Մեր զրուցակիցն ի պատասխան մի քանի կետով ներկայացրեց ասելիքը:
«1. Առաջնորդվում են երկակի ստանդարտներով:
2.Այս օրերին Մինսկի խմբի մեջ մտնող 2 գերտերություն սառը պատերազմի մեջ են, որի արդյունքում միասնական հայտարարությամբ հանդես չեն գալիս:
Կարդացեք նաև
3. Սպասում են դեպքերի զարգացմանն ու պատկերի ամբողջական ընկալմանը` նոր արձագանքեն»,-ասաց Արթուր Եղիազարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից: