ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Զինուժ» հեռուստածրագրին՝ ամփոփելով 2016 թվականը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև դեկտեմբերի 29-ի առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փորձին. «Կարծում եմ, որ այս միջադեպը շատ ուղիղ պատասխան է բոլոր նրանց, ովքեր փորձում են ռացիոնալ օղակ փնտրել իռացիոնալի մեջ»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Ամբողջական հարցազրույցը «Զինուժ» հեռուստածրագրով կարող եք դիտել դեկտեմբերի 31-ին, ժամը 17.45-ին: