6 ամսեկան հղիություն ունեցող Սուսաննա Թադեւոսյանի խափանման միջոցն այսօր փոխվեց: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց նրա պաշտպանի միջնորդությունը եւ հենց դատարանի դահլիճից ազատ արձակեց նրան:
«Շատ շնորհակալ եմ մարդկանցից, ովքեր իմ կողքին էին, շատ շնորհակալ եմ արագ արձագանքելու եւ միջնորդությունս բավարարելու համար: Նոր տարվա կարելի է ասել նվեր է»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Աննա Թամազյանը:
Սուսաննա Թադեւոսյանը 10 օր է գտնվում էր կալանքի տակ: Պաշտոնական փաստաթղթեր վնասելու համար մեղադրվողը չէր ներկայացել դատական նիստերի դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշել է փոխել նրա խափանման միջոցը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ