Դեկտեմբերի 30-ի առավոտյան ոստիկանության ստորաբաժանումներն անցան արտակարգ ռեժիմի ծառայության:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին մայրաքաղաքում ծառայության դուրս եկող վերակարգերի ստուգատեսն ընդունում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ ոստիկանության պետը Երևանի կայազորի, ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի ապահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերին առաջադրեց տոնական ծառայության խնդիրները:
Կարդացեք նաև
Վերակարգերը շուրջօրյա ծառայությամբ ապահովելու են հասարակական կարգը հանրային և ժամանցի վայրերում, փողոցներում ու հրապարակներում:
Տոնական ծառայության խնդիրը քաղաքացիների անվտանգության պահպանումն ու անցանկալի միջադեպերի բացառումն է:
Ոստիկանությունն ակնկալում է նաև համաքաղաքացիների աջակցությունը: Միասին ապահովենք միասնական անվտանգություն ու պահպանենք նորամուտի տոնականությունը:
ՀՀ ոստիկանություն