ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վայքի,
Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Բքի պատճառով շարունակում է փակ մնալ Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն