Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում քննարկեց նաեւ «ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրությունների յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը սահմանելու մասին» հարցը:
Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, համապատասխան տեղեկությունները հանձնաժողովը ՀՀ ոստիկանության եւ վիզաների վարչությունից այսօր առավոտյան ստացել է: Ըստ 13 ընտրական տարածքների ներկայացվել են ընտրողների թիվը: Տիգրան Մուկուչյանի խոսքերով, այդ թվին համապատասխան պետք ներկայացվի առավելագույն թվի հաշվարկը:
Համաձայն որոման նախագծի, յուրաքանչյուր ընտրական տարածքի ներկայացված է ընտրական տարածքում ընգտրողների թիվը ըստ ընտրողների ռեգիստրի եւ ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը:
Մասնավորապես թիվ մեկ ընտրական տարածքում, որն ընդգրկում է Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները ընտրողների ռեգիստրի թիվը 198 հազար 538 է, տարածքային թեկնածուների առավելագույն թիվը՝ 13:
Կարդացեք նաև
Թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Աջափնյակ, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանները, ընտրողների ռեգիստրի թիվը 210 հազար 687, թեկնածուների առավելագույն թիվը՝ 14: Թիվ 3 ընտրատարածքում Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններում ընտրողների ռեգիստրի թիվը 222 հազար 434, թեկնածուների առավելագույն թիվը՝ 14: Թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Կենտրոն, Նորք Մարաշ, Նուբարաշեն վարաչական շրջանները, ընտրողների թիվը 206 հազար 883, թեկնածուներինը՝ 13: Թիվ 5 ընտարական տարածքում՝ Արարատի մարզում ընտրողների թիվը 220 հազար 309 թեկնածուների առավելագույն թիվը՝ 14:
Թիվ 6 ընտատարածքում՝ Արմավիրի մարզում ընտրողների թիվը 232 հազար 232 է, թեկնածուների թիվը՝ 15: Թիվ 7 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արագածոտնի մարզը, ընտրողների ռեգիստրի թիվը 117 455 է, թեկնածուների թիվը 7: Գեղարքունիքի մազի թիվ 8 ընտրատարածքում ընտրողների թիվը 187 հազար 263 է, թեկնածուների թիվը 12: Թիվ 9 ընտրական տարածքում՝ Լոռու մարզում ընտրողների ռեգիստրի թիվը 238 հազար 975, թեկնածուների թիվը՝ 15: Թիվ 10 ընտրատարածքում՝ Կոտայքի մարզում ընտրողների ռեգիստրի թիվը 237 հազար 419 է, թեկնածուների թիվը՝ 15: Թիվ 11 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Շիրակի մարզը, ընտրողների ռեգիստրի թիվը 231 հազար 982 է, թեկնածուների առավելագույն թիվը՝ 15: Թիվ 12 ընտրական տարածքում՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում ընտրողների թիվը 152 հազար 805, թեկնածուների թիվը՝ 10: Թիվ 13 ընտրական տարածքում՝ Տավուշի մարզում ռեգիստրի թիվը` 107 հազար 353 է, թեկնածուների թիվը՝ 7:
Որոշումն անցավ միաձայն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ