Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը

Դեկտեմբեր 30,2016 12:19

2016 թվականի դեկտեմբերի 29-ին հրապարակվել է նախագահի հրամանագիրը ԱԺ հերթական ընտրություններ նշանակելու մասին, համաձայն որի` ԱԺ հերթական ընտրությունը նշանակվել է 2017 թվականի ապրիլի 2-ին: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այդ առիթով արտահերթ նիստ էր հրավիրել՝ ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցը հաստատելու մասին հարցը եւ այլ հարցեր քննարկելու:

Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի` ժամանակացույցում ընդգրկված է 117 կետ:
Մասնավորապես՝ ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանք ընտրական տարածքների կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրելու գործառույթը, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Հանրային ռադիոյի եւ Հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, ինչպես նաեւ կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների՝ անկախ սեփականության ձեւից, վճարովի եթերաժամանակի մեկ րոպեի գինը հրապարակելու պարտավորությունը, որը սահմանված է մինչեւ 2017 թվականի հունվարի 9-ը:

Բացի այդ՝ ժամանակացույցի պահանջով, ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդկրվող թեկնածուների առավելագույն թիվը սահմանվում է, ընտրությունը նշանակվելուց տաս օրվա ընթացքում՝ մինչեւ հունվարի 9-ը, Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հրապարակվում եւ ԿԸՀ է ներկայացվում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից մինչեւ հունվարի 9-ը եւ այլն:

Տիգրան Մուկուչյանի խոսքերով, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլ ԿԸՀ ներկայացնելու ժամկետը 2017-ի փետրվարի 6-ից մինչեւ փետրվարի 16-ն է:
Էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկում է քվերակությունից 9 օր առաջ: Այսինքն՝ 2017-ի մարտի 24-ին:

«Այս եղանակով քվեարկությանը մասնակցում են ՀՀ դիվանագիտական, հյուպատոսական ներկայացուցչություններում համապատասխան ծառայություն իրականացնող քաղաքացիները եւ  նրանց ընտանիքի անդամները, դրա համար սահմանվում է երկպրյա ժամկետ եւ կավարտվի 2017-ի մարտի 26-ին»,-ասաց ԿՀԸ նախագահը:
ԿԸՀ-ի այս որոշումն անցավ միաձայն՝ 5 կողմ ձայներով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031