ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ամփոփել է ԵԱՀԿ նախագահությունը՝ առանձնացնելով այդ շրջանի կարևոր իրադարձությունները և գլխավոր մարտահրավերները:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը թերևս որոշ ժամանակ դուրս էր մնացել եվրոպական հանրության ուշադրության կենտրոնից, այս տարի առաջատար դիրք գրավեց՝ գարնանը տեղի ունեցած նոր սրացումից հետո: Այնտեղ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը կարևոր էին՝ լարվածությունը թուլացնելու մթնոլորտ ստեղծելու տեսանկյունից: Հույս ունենք, որ սա հնարավորություններ է բացում քաղաքական լուծման բանակցությունների համար»,- ասել է Շտայնմայերը:
Նա հավելել է, որ Գերմանիայի նախագահության ընթացքում բազմաթիվ ճգնաժամեր և հակամարտություններ են տեղի ունեցել, որոնք մինչ այժմ լուրջ սպառնալիք են եվրոպական տարածության անվտանգությանը և խաղաղությանը:
ԵԱՀԿ նախագահությունը 2017թ. անցնում է Ավստրիային:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ