Հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնության կազմակերպիչները խաղերի ընդմիջումներին հանդիսականներին զբաղեցնելու եւ զվարճացնելու տարբեր հնարքներ են կիրառում: Դրանցից մեկն էլ «լավագույն համբույրն» է: Օպերատորները տրիբունաներից ընտրում են մի երիտասարդ զույգի եւ մեծ պլանով ցույց տալիս էկրանին՝ հորդորելով բոլորի աչքի առջեւ համբուրվել:
Բայց այս անգամ երիտասարդ երկրպագուն «խառնել է բոլոր խաղաքարերը»՝ ընկերուհու փոխարեն համբուրելով ձեռքում պահած գարեջրի բաժակը եւ այն մինչեւ վերջ դատարկելով: Մի կողմից այդ երիտասարդը գեղեցիկ չի վարվել աղջկա հետ, մյուս կողմից էլ անկեղծորեն ցույց է տվել, թե աշխարհում ինչ է ամենից շատ սիրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ