Երեկ Հայաստանի Չինարի գյուղի սահմանի վրա տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան միջազգային մամուլում լայն արձագանք չի գտել: Կարճ հաղորդագրություններով միջադեպին անդրադարձել են Fox News-ը («Հայ-ադրբեջանական զորքերի բախման հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ»), New York Times-ը («Հայ-ադրբեջանական զորքերի բախման հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ») և Reuters-ը:
«Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են բախում հրահրելու մեջ, որին զոհ է գնացել 3 մարդ»,- գրել է Reuters գործակալությունը՝ մեջբերելով ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ներկայացված պաշտոնական տվյալները: Գործակալությունը հիշեցրել է, որ ապրիլին հայ-ադրբեջանական հակամարտության սրացումն ընդհանուր առմամբ 75 մարդու կյանք է խլել:
Միջադեպին արձագանքել է նաև ռուսական մամուլը՝ հիմնականում երկու երկրների գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրություններով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ