Ռիոյի օլիմպիական կրկնակի չեմպիոն, 2016 թվականի Ռուսաստանի լավագույն մարզուհի, սուսերամարտիկ Յանա Եգորյանը «Սովետսկի սպորտին» տված ծավալուն հարցազրույցում խոսել է նաեւ այն մասին, թե ինչպես է իր կյանքը փոխվել օլիմպիական խաղերից հետո:
Հարցին, թե ավտոտեսուչները կանգնեցնո՞ւմ են իր BMW ավտոմեքենան, որ նվեր է ստացել ՌԴ նախագահից, Յանան պատասխանել է. «Չորս տարուց ավելի է, որ մեքենա եմ վարում: Այդ ընթացքում կանգնեցրել են ամենաշատը մի տասն անգամ: Բայց առաջին մի քանի օրերին, երբ պետհամարանիշերի փոխարեն ազգանունս էր գրված, ավտոտեսուչները հաճախ էին կանգնեցնում, հետս լուսանկարվում էին, շնորհավորում, ինքնագիր վերցնում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Андрей Голованов-ի
Կարդացեք նաև