ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Վայքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն