Դեկտեմբերի 29-ին տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելել է Տավուշի սահմանագոտի, Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի գումարտակ, որը սահմանի պաշտպանություն է իրականացնում: Նախարարը հայրենիքի սահմանները պաշտպանող զինծառայողներին տարեմուտի առթիվ նվերներ է հանձնել, իր խոսքում գնահատել հայրենիքին նրանց նվիրվածությունը:
Դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի եւ Բարեկամավան գյուղեր է այցելել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նրա այցի մանրամասները մեզ հայտնի չեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ