Քաթարի մայրաքաղաք Դոհայում այսօր մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:
Տղամարդկանց առաջնության 108 մասնակիցները 21 պարտիաներում որոշում են չեմպիոնին եւ մրցանակակիրներին:
Մեկնարկային օրը շախմատիստները խաղացին 12-ական պարտիա: Լեւոն Արոնյանը 7,5 միավորով ընթանում է 21-րդ հորիզոնականում, իսկ Հրանտ Մելքումյանը 7,0 միավորով առայժմ 33-րդն է:
Վլադիմիր Հակոբյանը, որ հանդես էր գալիս արագ շախմատի աշխարհի առաջնությունում, այստեղ բացակայում է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ qtqrchess2016.com