Վերջին ամիսներին Արցախ-Ադրբեջան սահմանին թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցման հաջող փորձ չի եղել, որովհետև սահմանը տեխնիկապես վերազինվել է: Դրա համար թշնամին փոխել է ուղղությունը` Արցախի սահմանից ՀՀ սահման:
Մյուս կողմից էլ «ռացիոնալ մտածող Ալիևն» արձագանքեց երևանյան քաղաքական դիսկուրսում հայտնված հողատուների ուղերձներին:
Բոլոր դեպքերում, ի հեճուկս թշնամու և հողատուների` հարկավոր է ամրապնդել սահմանը նախևառաջ տեխնիկապես:
Դրա համար աստղաբաշխական գումարներ պետք չեն, դրա համար պետք է գիտակցություն, որ սեփական զինվորիդ կյանքն ավելի թանկ է, քան մի քանի միլիոն դոլարը:
Կարդացեք նաև
Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
Արցախի խորհրդարանի պատգամավոր
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ