Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արագացված կարգով կքննի Վահան Շիրխանյանի գործը. «Ազատություն»

Դեկտեմբեր 29,2016 21:36
Vahan harutyunyan

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ընդունել է արդեն մեկ տարի կալանավայրում գտնվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանների դիմումը: Նորք-Մարաշում մեկ տարի առաջ վնասազերծված զինված խմբի գործով մեղադրվող Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն «Ազատությանն» ասաց՝ Ստրասբուրգյան դատարանը որոշել է արագացված ընթացակարգով քննել դիմումը:

Պաշտպանները ներկայացված դիմումում պնդել են, որ Հայաստանի կառավարությունը խախտում է Եվրոպական կոնվենցիան՝ պաշտպանության նախկին փոխնախարարին խոշտանգում են բանտում՝ հրաժարվելով տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

«Ինքը արդեն 4 ամիս է՝ չի կարողանում լողանալ, որովհետև պետք է իջնի աստիճաններով, բայց ինքնուրույն չի կարող իջնել։ 8 ամիս է՝ դուրս չի գալիս զբոսանքի՝ առանց մաքուր օդի և արևի լույսի է», – պատմեց փաստաբանը:

Հանցավոր համագործակցությանը մասնակցելու և դրա օգտին գործելու մեջ մեղադրվող Շիրխանյանի շահերի պաշտպանն ահազանգում է՝ 69-ամյա տղամարդն արդեն ունի ոչ թե առողջության պահպանման, այլ կյանքի խնդիր։ Նախկին փոխնախարարի մոտ պաշտոնապես 9 հիվանդություն է հայտնաբերվել՝ ընդ որում, դրանցից մեկը առնչվում է անոթներին և ըստ պաշտպանի՝ անհամատեղելի է բանտային պայմանների հետ։ Ալումյանի խոսքով՝ կալանավորման պահին 3 հիվանդություն ունեցող Շիրխանյանը բանտում նորերն է ձեռք բերել, և արդեն մեկ ամիս է՝ հրաժարվում է դեղորայք ընդունել: Հայկ Ալումյանն ահազանգում է՝ այսպես շարունակվելու դեպքում Շիրխանյանը չի կարողանա մասնակցել դատական նիստերին։

Նաիրա Բուլղադարյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031