Բրիտանական Daily Mail-ը կազմել է Պրեմիեր լիգայի մարզիչների վարկանիշային ցուցակը, բայց ոչ թե ըստ նրանց արձանագրած մարզական արդյունքների կամ աշխատավարձի, այլ թեւի ժամացույցի արժեքի:
Առաջին տեղում «Բերնլիի» մարզիչ Շոն Դաիչն է, որի ժամացույցն արժե 45000 ֆունտ: Հնգյակում նրան հաջորդում են Ռոնալդ Կումանը՝ 35850, Դեւիդ Մոյեսը՝ 38000, Սեմ Ալարդայսը՝ 27700 եւ Ժոզե Մաուրինիոն՝ 25000:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ