Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարի թաղի գործ». քարերը նետվել են, երբ ոստիկանների կողմից կրակոցներ են արձակվել

Դեկտեմբեր 29,2016 21:13

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Սարի թաղի գործով» քննությունը: Հիշեցնենք, որ Հարություն Թորոսյանին, Հրայր Իսախանյանին, Անդրանիկ Քյոսեյանին եւ Էդուարդ Զեյթունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 19.07.2016-ին ժամը 20.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Այսօր շարունակվել է գործով տուժած ճանաչված ոստիկաններից մեկի հարցաքննությունը: «Նրա ցուցմունքում հիմնական ասելիք չկար, միայն ասում էր՝ «ոչ մի բան չեմ հիշում», «միայն հիշում եմ քարեր»: Պաշտպանական կողմի հարցերին տալիս էր անտրամաբանական պատասխաններ՝ «չեմ հիշում», «չեմ կարող ասել»: Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո նա ստիպված էր ընդունել՝ քարերը նետվել են, երբ ոստիկանների կողմից կրակոցներ են արձակվել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Զեյթունյանի եւ Հարություն Թորոսյանի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Նա նշեց՝ իր պաշտպանյալները Սարի թաղի բնակիչներ են, որոնք դուրս էին եկել փողոց՝ իրենց կենցաղային հարցերը լուծելու նպատակով. «Չկան ապացույցներ, որ նրանք ոստիկանների հանդեպ բռնություն են գործադրել»:

Հավելենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 23-ին՝ ժամը 12:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031