ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մ:
Դիլիջանի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն