ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձն աննախադեպ է. փաստորեն ՄԱԿ-ի անդամ մի երկիրը հարձակվում է մեկ այլ երկրի վրա, եւ աշխարհը պետք է արձագանքի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը. «Այս պրովոկացիան արդեն սահմանն անցնում է: Ոտնահարվում են հրադադարների, մեկը մյուսի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու բոլոր պայմանավորվածությունները: Կարծում եմ, որ եթե հայոց բանակը լիարժեք ու լիաթոք հակահարված տա, ապա աշխարհը դա կընդունի որպես ադեկվատ պատասխան»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ