ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 29-ին հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյանը և մի շարք ներգնա տուրօպերատորներ:
Նախարարը նշել է, որ նախարարության ուշադրության կենտրոնում գտնվող այս ոլորտը ներառական ավելացված արժեք է ստեղծում: Նախարարի խոսքով` Հայաստանի զբոսաշրջական ոլորտը առկա ենթակառուցվածքներով և հնարավորություններով մինչև 5 անգամ աճելու ներուժ ունի.այդ մասին են վկայում ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետազոտությունները:
Նախարար Սուրեն Կարայանը ներկաների հետ քննարկել է ԱԱՀ-ի, վիզային ռեժիմների դյուրացման, կապի, Հայաստանի ճանաչելիության և ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին պետություն-մասնավոր հատված ակտիվ համագործակցության համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ միությունը նախարարություն կներկայացնի առաջարկությունների փաթեթ զբոսաշրջության ոլորտի բարեփոխումների և հիմնական մարտահրավերների վերաբերյալ, որի շուրջ քննարկումներ կծավալվեն Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:
Կարդացեք նաև
Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք քայլեր արդեն իսկ տեղ են գտել Զբոսաշրջության պետական կոմիտեի 2017թ.-ի ծրագրում:
Մամլո հաղորդագրություն