Այսօր կայացավ ԵՊԲՀ գիտական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում էին՝ ամբիոնների վարիչների ընտրության, ինչպես նաև գիտական կոչումների հաստատման հարցեր:
Նիստում հաստատվեցին նաև անվանական կրթաթոշակառուները: Ամբիոնի վարիչների ընտրության և գիտական կոչումների հաստատման փակ գաղտնի քվեարկությունից հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրեց բուհի առաջիկա ծրագրերը:
Ռեկտորը մեծապես կարևորեց բժշկական մայր բուհի միջազգայնացման գործընթացը, որը պետք է լինի հետագա աշխատանքների հիմքում և ապահովի տեղը միջազգային կրթական շուկայում:
Նա ընդգծեց նաև առկա հզորությունների արդիականացմանն ուղղված աշխատանքների իրականացման կարևորությունը:
Կարդացեք նաև
Գիտական խորհրդի նիստի վերջում Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ այս տարի համալսարանը տնտեսել է որոշակի գումար, որին ավելացնելով ամանորյա միջոցառումների համար նախատեսված գումարը, շուրջ 20 մլն դրամ կտրամադրվի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին:
Նշենք նաև, որ բուհի ղեկավարությունը ծրագրում է շարունակական դարձնել սոցիալական այս կարևոր նախաձեռնությունը:
Մամլո հաղորդագրություն