Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է «Ելք»-ը մերժել ՍԴՀԿ-ին

Դեկտեմբեր 29,2016 18:06

«Ելք» նախընտրական դաշինքի և ՍԴՀԿ֊ի միջև բանակցությունները տապալվել են: «Ելք»-ը՝ Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր եւ Հանրապետություն կուսակցությունների դաշինքը, մերժել է ՍԴՀԿ-ի համագործակցության առաջարկը: Բանակցությունների նախաձեռնությունն, ի դեպ, Նարեկ Գալստյանի ղեկավարած ուժինն է եղել։

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն Aravot.am –ի հետ զրույցում հաստատեց, որ «Ելք»-ի հետ բանակցություններ եղել են։ Ավելի վաղ, Նարեկ Գալստյանը հայտարարել էր այլ ուժերի հետ բանակցությունների մասին: «Մենք իրենց առաջարկել ենք 10000 ձայն կամ ոչինչ տարբերակը։ Այսինքն, մենք դաշինքին բերում էինք հավելյալ տաս հազար ձայն, իսկ իրենք ՍԴՀԿ-ին տրամադրում էին անցողիկ տեղ ցուցակում։ Մեր առաջարկը, կարծում եմ, շատ պրագմատիկ էր: Բայց հիմա փակուղում ենք, որովհետև գաղափարական խնդիր կա, երևի մենք ազգային ենք»,- ասաց Նարեկ Գալստյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031