Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաճույք եմ ստանում, երբ ինձ արձակագիր են ասում». Արմեն Շեկոյանը՝ մրցանակակիր (Տեսանյութ)

Դեկտեմբեր 29,2016 17:51
shekoyan

Հայաստանի Գրողների միությունում այսօր կայացավ «Ռուսաստանի հայերի միության» եւ «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանի ֆինանսավորած «Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար»  մրցանակաբաշխությունը:

shekoyan-4Արձակի բնագավառում առաջին մրցանակը ստացավ Արմեն Շեկոյանը, 2-րդը՝ Գրիգոր Ջանիկյանը, 3-րդը՝ Էդվարդ Խաչիկյանը և Ալեքսանդր Թոփչյանը: Պոեզիայի բնագավառում ժյուրիի հավասար միավորներ են ստացել Հուսիկ Արան և Սամվել Կոսյանը, իսկ 3-րդ մրցանակը ստացել է Վահե Արսենը: Դրամատուրգիայի բնագավառում էլ առաջին մրցանակակիրը Գուրգեն Խանջյանն է, 2-րդը՝ Կարինե Խոդիկյանը, 3-րդը՝ Լիա Իվանյանը: ՛

shekoyan-3

«Սա անկախության տարիների առաջին մրցանակս է որպես արձակագիր: Դա ինձ համար էական է, որովհետեւ երբ ինձ ասում են՝ արձակագիր, հաճույք եմ ստանում: Ճիշտ է՝ սկսնակ արձակագիր եմ, բայց երեւի բոլոր արձակագիրներից շատ եմ գրել: 18 հատոր միայն «Հայկական ժամանակ» վեպն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Շեկոյանը:

shekoyan-2

Նա ցանկություն հայտնեց, որ մեծահարուստները պետք է ավելի շատ գումար ներդնեն գրականության զարգացման գործում: Արմեն Շեկոյանը նաեւ հայտնեց, որ տպագրության է պատրաստվում «Փողոցը» պատմվածքների ժողովածուն, որի պատմվածքները ներկայացվել էին ժյուրիի դատին. «Մեր թաղի մասին է՝ հին Երեւանի մասին»,-գիրքն այսպես բնորոշեց հեղինակը: Առաջիկա տարում էլ պարոն Շեկոյանը շարունակելու է գրել «Հայկական ժամանակը»: «Դա ինձ համար յուրօրինակ ապրելակերպ է դարձել»,-ասաց նա:

shekoyan-1

Հուսիկ Արան էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցույթում ներկայացրել է դեռեւս անտիպ բանաստեղծություններ. «Դրանք մեր կյանքի արձագանքներն են՝ ապրիլյան պատերազմի, հուլիսյան դեպքերի, եւ առհասարակ՝ կյանքի մասին»:

 

Ի դեպ, մրցանակաբաշխության քվեարկությունն անանուն է եղել. ժյուրիի անդամները մեկ ամիս ընթերցել եւ ընտրել են գրողների լավագույն գործերը՝ առանց իմանալու հեղինակներին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասպրամ says:

    Կիսատ ես գրել, աղջիկ ջան:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031