Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կայքում տեղադրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը՝ կապված այսօր Չինարի գյուղի մոտ Ադրբեջանի իրականացրած դիվերսիայի հետ, որի հետևանքով զոհվել է 3 հայ զինծառայող:
«ՀԱՊԿ քարտուղարությունը առանձնակի տագնապով ընդունեց Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը: ՀԱՊԿ անդամ-երկրի տարածքում այդ գործողությունները դիտում ենք որպես սադրանք՝ հատկապես Լեռնային Ղարաբաղում այս տարվա ապրիլին ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ բավականին ծանր միջադեպերի ֆոնին:
Թվում էր՝ հաշվի առնելով երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների առաջնորդների ջանքերը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը առավել ակտիվ կընթանար: Սակայն վերջին շրջանում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների պարբերաբար խախտումների վերաբերյալ հաղորդագրությունները, առավել ևս դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան, լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ