Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես երեկ, այնպես էլ այսօրվա ընթացքում որևէ զինատեսակից պատասխան գործողության չեն դիմել

Դեկտեմբեր 29,2016 16:55

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած հակառակորդի կողմից պարբերաբար առաջնագծում ձեռնարկվող սադրիչ քայլերին, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես երեկ, այնպես էլ այսօրվա ընթացքում որևէ  զինատեսակից պատասխան գործողության չեն դիմել:

Արցախի զինված ուժերը շարունակում է հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում հանգիստ է:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031