Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ սննդի ու պարենային անվտանգության թեմայով մրցույթի հաղթողները հայտնի են. «Առավոտը» նույնպես մրցանակ ստացավ

Դեկտեմբեր 29,2016 16:10

Օքսֆամի հայաստանյան գրասենյակը դեկտեմբերի 28-ին ամփոփեց «Պարենային
անվտանգության եւ սնուցման մարտահրավերները Հայաստանում» լրագրողական եւ «Առողջ լանչ բոլորի համար» դպրոցականների համար տեսանյութ-դասընթացների մրցույթների արդյունքները:

«Պարենային անվտանգության եւ սնուցման մարտահրավերները Հայաստանում» լրագրողական մրցույթը երեք անվանակարգերի համար էր. Լավագույն հրապարակում տպագիր մամուլում, Լավագույն հրապարակում առցանց լրատվամիջոցներում, Լավագույն վերլուծական ձայն կամ տեսաձայնային նյութ:

Առցանց, տեսաձայնային եւ տպագիր անվանակարգերում հաղթողները որոշվել էին մասնագիտական հանձնաժողովի գնահատականների հիման վրա, մրցանակներ ստացան Տաթև Խաչատրյանը՝ «Հետք»-ի կայքում հրապարակված «Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով եւ խմորասնկերի, բորբոսասնկերի անթույլատրելի քանակով» նյութի համար, Ալինա Նիկողոսյանը՝ «Սիվիլնեթում» հրապարակված «Ջերմոց, որ աշխատում է ձկների օգնությամբ» տեսանյութի համար, իսկ տպագիր անվանակարգում հաղթողները երկուսն էին՝Աննա Հովհաննիսյանը՝ «Առավոտ»-ում լույս տեսած «Մաստակը, երշիկեղենը, ապխտած ձուկը, յոգուրտները, չիպսերը վտանգավոր կոնսերվանտներ են պարունակում» նյութի համար եւ Սոնա Ադամյանը՝ «Հրապարակ» թերթում տպագրված «Որտեղից է սկսվում եւ որտեղ ավարտվում սննդամթերքի անվտանգությունը» նյութի համար:

mrcanak-1 mrcanak-2 mrcanak-3

«Առողջ լանչ բոլորի համար» մրցույթին ներկայացվել էր 20 տեսանյութ, որոնցում դպրոցահասակ երեխաները պատրաստում էին լանչ դպրոցի համար՝ տեսանկարելով գործընթացը, ինչպես նաեւ մեկնաբանելով: Մրցույթի 3 հաղթողներից մեկը որոշվեց ֆեյսբուքյան հավանությունների քանակով, ըստ որի ավելի քան 2800 հավանության արժանացած տեսանյութի հեղինակ Էրիկ Միրզոյանը իր հարազատ Լճկաձոր համայնք վերադարձավ պլանշետով եւ Օքսֆամի հուշանվերներով:

Մրցույթի մասնագիտական հանձնաժողովի գնահատմամբ, որոշված եւս երկու հաղթողներն էին Լիլիա Կարապետյանը եւ Էվա Պետրոսյանը: Մրցույթին մասնակցած բոլոր դպրոցականները ստացան խրախուսական նվերներ եւ հուշանվերներ՝ ամանորյա բարեմաղթանքներով:

Աննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031