Սիրիայում հակամարտության կողմերը կրակի դադարեցման շուրջ համաձայնագիր են ստորագրել և պատրաստակամություն հայտնել խաղաղության բանակցություններ սկսել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հենց նոր հաղորդագրություն ստացվեց առ այն, որ այսօր՝ մի քանի ժամ առաջ, տեղի է ունեցել իրադարձություն, որին մենք ոչ միայն երկար սպասել էինք, այլև որի համար շատ աշխատել ենք: Ստորագրվել է երեք փաստաթուղթ: Առաջին փաստաթուղթը Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության միջև՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում կրակի դադարեցման վերաբերյալ: Երկրորդ փաստաթուղթը միջոցառումների համալիր է՝ հրադադարի ռեժիմի վերահսկման շուրջ: Իսկ երրորդ փաստաթուղթը հայտարարություն է՝ սիրիական կարգավորման շուրջ խաղաղության բանակցություններ սկսելու վերաբերյալ»,- ասել է Պուտինի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ