Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանը բացառում է, որ ձերբակալված Սողոյանի մոտ հայտնաբերված գումարով ծրարներն այլ անձանց համար էին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 29,2016 15:40

Այսօր կառավարության նիստից հետո ասուլիսի ժամանակ Aravot.am-ը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց՝ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի ձերբակալության  մասին:

Մեր այն հարցին՝ 2012 թվականին նույն կառույցում վարչապետի վերահսկողական ծառայությունը համատարած կաշառակերության դեպքեր էր բացահայտել,  արդյունքում աշխատանքից ազատվել էր նախկին պետը՝ Միշա Վանյանը, արդյոք  իրավապահ մարմինները համաչա՞փ մոտեցում են ցուցաբերում միեւնույն՝ կոռուպցիոն դեպքերի բացահայտման կապակցությամբ՝ Սողոյանը՝ ձերբակալվեց, մինչդեռ Վանյանն, ըստ  էության, որեւէ պատիժ չկրեց,  եւ, սրանից կարելի՞ է ենթադրել, որ ոլորտում շարունակվում են կոռուպցիոն դրսեւորումները, նախարարն այսպես պատասխանեց.

«Այս պահին բացարձակապես գնահատական չեմ տա, իրավական գնահատականն այսօր իրավապահ մարմիններն էի, գործը քննության ընթացքում է: Ինչ վերաբերում է պարոն Սողոյանի աշխատանքի հետ կապված՝ ուրեմն, երբ պարոն Սողոյանին առաջարկեցի անցնել աշխատանքի այս համակարգ, երկու կարեւորագույն խնդիր ենք ամրագրել՝ 1-ին՝ համակարգն ամբողջությամբ պետք է մաքրել այն բոլոր երեւույթներից, որոնք դրսեւորվում են քաղաքացիների հետ հարաբերություններում, եւ որոնց վերաբերյալ անընդհատ  հնչել են մտահոգություններն ու խնդիրները, բայց երբ  առարկայական խնդրի մասին խոսք է եղել կամ հարցադրում է եղել, երեբեւե չի նշվել անուն-ազգանուն: Մենք գնացել ենք համակարգային ճանապարհով, քանի որ իր մարդկային եւ մասնագիտական որակները ես շատ բարձր եմ գնահատում, եւ այդ ուղղությունը, որ վերցվել է՝ այդ հոռի երեւույթները պետք  է ամբողջությամբ վերացվեն: 2-րդ՝ համակարգային գործընթաց պետք է իրականացվի՝ դրա ծնող պատճառները վերացնելու համար»:

Պարոն նախարարն ասաց, որ համակարգային գործընթացն էլ այն է, որ 2014 թվականից սկսած բավականին լուրջ աշխատանք է տարվել՝ ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների փորձագետների ընդգրկմամբ՝ շատ տաժանակիր եւ ծանր աշխատանք է տարվել:

Մեր ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ  էին շարունակվում կոռուպցիոն երեւույթները, նախարարը պատասխանեց.« Այդ մոդելը պետք է ներդրվեր, այ հիմա հասել են այդ պրոսպեկտիվ փորձարկումներ, տարբեր փորձարկումներ: Ի վերջո, երբ դու համակարգ ես փոխում, այդ ամբողջ համակարգը վերաբերում է ամբողջ բնակչությանը, կամ այսպես ասած՝ 200 հազար քաղաքացիներ, տարեկան  75 հազար անձ առնչվում է այս համակարգին՝ փորձաքննությունների: Եվ բնականաբար, այստեղ փոփոխություններն անելիս՝ մասնագետները մանրամասն բոլոր հարցերն ուսումնասիրում են, որովհետեւ ցանկացած փոփոխություն, որը իրականացվում է, կարող է նաեւ եւ բացասական, եւ դրական ազդեցություններ ունենալ»:

Պարոն Ասատրյանն ասաց՝ որպեսզի այդ ամբողջը փորձարկվեր ոչ իրական ռեժիմում,  նախորդ տարի հազարից ավելի քաղաքացիների համար զուգահեռաբար գործող կարգի, իրականացվել են փորձաքննություններ նոր ներդրվելիք չափորոշիչներով. «Դրանք համադրվել են իրար հետ՝ տեսնելով նույն անձը գործող կարգով այս կարիքն է իր համար ձեւակերպում, այս ներդրվելիքով՝ սա է ձեւավորվելու, որտեղ կան  խնդիրներ, որպեսզի այս ամբողջական գնահատման կարիքի վրա ձեւավորվի ծառայությունների փաթեթը»:

Մանրամասները` տեսանյութում

Արդոք Արմեն Սողոյանը քավության նոխազ էր, քանի որ նշվեց, որ ոլորտում բարեփոխումներ են ընթանում, մեր այս հարցին իր պատասխան էլ նախարարը պատասխանեց՝ «Բերեք, պրովոկացիոն հարցեր մի տվեք: Իրավապահ մարմինները բարձր պրոֆեսիոնալներ են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարոն Ասատրյանը վստահեցրեց՝ այս ընթացքում ամբողջ գործիքակազմը ներդրված է եղել, որպեսզի կարողանան նշված խնդիրներին համակարգային լուծում տալ. «Ես այն կարծիքին եմ, որ եթե համակարգը թարախակալված է, այդ թերապեւտիկ միջոցներն այլեւս չեն լուծում խնդիրը: Այսինքն` պիտի անցնել վիրահատական միջոցների, պիտի վիրահատություն արվի: Այսինքն` երբ երկար թերապիա ես անում, բայց արդյունք չի լինում, միգուցե պետք մի անգամ իսկապես ցավացնել: Այսինքն՝ այդ հանձնաժողովները, որոնք ամենախնդրահարույցն են, դրանք ուղղակի վերացնել, ճիշտ է, որոշ ժամանակ ցավելու է, բայց հաստատ անցնելու է, այդպես չի մնալու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին՝ ԱԱԾ-ն Արմեն Սողոյանի գրասենյակում հայտնաբերել է գումարով ծրարներ, որոնք ըստ պաշտոնական հաղորդագրության, նախատեսված են եղել վերադասներին տալու համար, արդյոք նախարար Ասատրյանի եւ ընդհանրապես, նախարարությունում իրավապահ մարմինները ուսումնասիրություն անո՞ւմ են, նախարարն, ըստ էության պատասխան չտվեց, նշեց՝ իրավապահ մարմիններն իրենց գործառույթներն են իրականացնում, իսկ թե նախարարը հարցաքննվել է, կամ ստուգումներ եղե՞լ են նախարարությունում, այս մասին պատասխան չհնչեց.«Բայց դուք բացառեք, որեւէ բան այլ անձի կամ անձանց համար բան նախատեսված լիներ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեր այն հարցին էլ՝ Վանյանի՝ աշխատանքից ազատելուց հետո, արդյոք ԲՍՓ հանձնաժողովների անդամներ կամ նախագահներ ազատվե՞լ են աշխատանքից՝ կոռուպցիոն երեւույթների պատճառով, նախարարը վստահեցրեց՝ «Բազմաթիվ, բայց թե քանի հոգի, թիվն այս պահին չեմ հիշում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բերանժ says:

    Երեեւի այդ ծրարները «Մօնօփոլի» խաղալու համար էին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031